
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններ Ջոն Սալիվանի և Պիեր Լևիի հետ քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների արդյունքները:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում դեսպանները տեղեկացել են բանակցությունների արդյունքների մասին, կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետագա համատեղ ջանքերի մասին կարծիքների հանգամանալից փոխանակում: