ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հայաստանի դեսպանը քննարկե...

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացումը։ Վերահավաստվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման շուրջ 2020 – 2022 թվականների համաձայնությունների ամբողջ համալիրի անշեղ կատարման կարևորությունը», - նշել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում:  

Նախարարությունում հավելել են, որ հանդիպման ընթացքում  արծարածվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ  բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության զարգացումը և տնտեսական կապերի ամրապնդումը: