
Հոկտեմբերի 20-ին Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Կողմերը կառուցողական քննարկում են ունեցել՝ կենտրոնանալով նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնությունների իրականացման հնարավոր կոնկրետ քայլերի վրա։
Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է մոտ երկու ժամ։ Զրույցից հետո նրանք համաձայնել են այս տարի անցկացնել իրենց երկրորդ հանդիպումը։ Ամսաթիվը դեռևս անհայտ է, բայց վայրը համաձայնեցված է՝ Բուդապեշտ։