ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է «Կրոկուսի» վրա հարձակված ա...

Բրյանսկի մարզում ձերբակալվել է չորս ահաբեկիչ՝ մի քանի ժամ տարբերությամբ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնին։

Հատուկ ծառայությունում նշել են, որ ուժայինները բռնել են 11 մարդու, այդ թվում չորս ահաբեկչի, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը, կատարվում է օժանդակող բազայի հայտնաբերմանն ուղղված աշխատանք։

«Հատուկ եւ իրավապահ գերատեսչությունների գործողությունների համակարգված աշխատանքի արդյունքում մի քանի ժամ տարբերությամբ Բրյանսկի մարզում բռնվել են բոլոր չորս ահաբեկիչները»,- նշվել է հաղորդագրությունում։

ԱԴԾ հաղորդման համաձայն՝ «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր էին անցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանը, նրանք համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում։

«Ահաբեկչությունը կատարելուց հետո հանցագործները մտադիր էին անցնել ռուս-ուկրաինական սահմանը, համապատասխան շփումներ ունեին ուկարաինական կողմում»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում ահաբեկչությանն անմիջապես մասնակցած չորս ահաբեկիչների ձերբակալելու մասին։