ՌԴ 63 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տեղափոխում Հայաստանի տարածք։

Այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը։

«Ընդհանուր առմամբ  տեղափոխվել  է 63 մարդ, այդ թվում ՝ 14 երեխա»,- նշում է հաղորդագրությունում։