Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյան

«Ռուսական ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ ակնկալվում է 2019 թվականի վերջին 2020-ի սկզբին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով.

«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»:

Հարցին՝ նոր սպառազինություններ ձեռք բերելու մասով ի՞նչ ծրագրեր կան, նախարարը պատասխանեց, որ նոր սպառազինություններ լինելու են. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»: