
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Անվտանգության խորհրդի անդամ Ռամիզ Մեհտիևը պլանավորել էր Ռուսաստանի աջակցությամբ զավթել իշխանությունը Ադրբեջանում: APA-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում նախագահների հանդիպման ժամանակ:
Մեհտիևը առաջարկել է իշխանության բռնի զավթումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին՝ անցումային շրջանի պետական խորհուրդ, որը կգլխավորեր ինքը: Մեհտիևը ռուսական կողմին նաև տեղեկություններ է փոխանցել այս խորհրդի պոտենցիալ անդամների մասին։
APA-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Մեհտիևի առաջարկի և նրա ցանցի գործունեության մասին։ Մոսկվան, ըստ երևույթին, հրաժարվել է Մեհտիևին աջակցելուց և պաշտոնապես տեղեկացրել է այդ մասին ադրբեջանական կողմին։