Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Եգիպտոսի առևտրա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում տեղի գործարարների հետ հանդիպմանը:

Իր ելույթում Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին: