Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախա...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարը: Ռաֆայել Երիցյանը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում էր գրել: Նա Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից նա զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։