Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, երկարացրել է երկրում ռազմական դրության ժամկետը ևս մեկ ամսով: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Այդպիսով, ռազմական դրությունը կտևի մինչև ապրիլի 25-ը: Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել փետրվարի 24-ին՝ ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման օրը:



