Politik.am-ի հավաստի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը ցանկություն չունի աշխատել ՊՎԾ գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյանի հետ: Քյարամյանը «ընկել է Հարությունյանի հետևից» և վերջինիս ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել:
Նշենք, որ Politik.am-ը փորձեց լսել Հովիկ Հարությունյանի մեկնաբանությունը, բայց վերջինս, հարցը լսելուց հետո, այն ոչ հերքեց, ոչ հաստատեց ու խնդրեց ավելի ուշ զանգել, սակայն հետո իր հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի՝ ՊՎԾ պետի պաշտոնում լիազորությունների ժամանակավոր դադարեցումից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը:



