ՀՀ ՊՎԾ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բացահայտել է իր ունեցվածքի գաղտնիքը: Այս անգամ նա բացի քեռիներից և Ռուսաստան «խոպան» գնացած բարեկամներից նշել է նաև կնոջ բերած «օժիտը»։
«Իմ կարծիքով յուրաքանչյուր պաշտոնյա հաշվետու է հանրությանը, և դա պետք է դրսևորվի հայտարարագիր ներկայացնելով: Դա արդեն իսկ հաշվետու լինելու հանգամանք է»,- ասել է Քյարամյանը:
Լրագրողների այն հարցին, թե որտեղից իր կարողությունը, Քյարամյանը ասաց.«Ես ամուսնացել եմ ավելի վաղ, քան պետական պաշտոն զբաղեցնելս: Կինս գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ, և ես այս գումարները ևս հավատարմագրել եմ»:



