Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը:
Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին:
Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ մայրաքաղաքում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսի չափ քվե ու մի կերպ՝ կոալիցիայով-բանով պահեց քաղաքապետի պաշտոնը։
Այս ընթացքում Երևան քաղաքի կառավարումը ձախողվել է տարբեր ոլորտներում ու երևանցիների մեծամասնությունը դժգոհ է ձեր իշխանության կառավարումից։
Եթե այդքան մտահոգ եք քաղաքացիների բողոքներից, ապա ինչու՞ եք չնկատելու տալիս և՛ համապետական, և՛ տեղական մակարդակներում կառավարման տապալումները: Եթե վստահ եք, որ քաղաքացին ձեզ վստահում է, ապա գնացեք նոր ընտրությունների:
Օրինակ՝ Երևանում: Վախենու՞մ եք: Բա գոռում էիք՝ ասեք, կանենք: Ասում ենք՝ գնացեք արտահերթ ընտրությունների: Մանավանդ որ ձևն էլ հուշել ենք, ՔՊԿ-ական քաղաքապետն էլ հայտարարել է, որ եթե լուծում լինի՝ չեն վախենում ու կգնան արտահերթի:
Բա գնացե՛ք, ինչու՞ եք ոտներդ կախ գցում:
Դուխո՛վ:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից



