
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներ Հայկ Ցիրունյանը և Հրաչյա Հակոբյանը 5 օրով գործուղվում են Բուխարեստ։ Նրանց հետ կմեկնի նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Աննա Հովակիմյանը:
ԱԺ պատգամավորները Բուխարեստում կմասնակցեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) Գլխավոր վեհաժողովի 32-րդ հերթական նիստի աշխատանքներին։
Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կկատարվի ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։