ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնած...

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել է սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում:

«Քաղաքացիական պայմանագրից» հայտնել են, որ այս պահին որեւէ այլ թեկնածու չկա այդ պաշտոնի համար առաջադրված:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝  բացի Արփի Դավոյանից առաջադրվել են նաեւ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունները, սակայն երեքն էլ ինքնաբացարկ են հայտնել: Արփի Դավոյանի՝ նախարար դառնալուն կողմ է քվեարկել ընդամենը երկու հոգի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: