ՔՊ-ում շտապում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։

Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։

2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը: Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին՝ պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շան պես հավատարիմ են Փաշինյանին, ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի: Հավատարիմների խմբում են նաեւ Վահագն Ալեքսանյանը, Գեւորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում