ՔՊ-ում նիստ է եղել. որոշել են ընտրությունների...

Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից։

«Վարչությունը որոշեց, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։ Ամփոփվեցին քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։