ՔՊ-ն նոր պատգամավորներ ունի

ԱԺ հերթական նիստում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Տիգրան Պարսիլյանը երդվեց:

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունում մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։