Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում սեպտեմբերի 24-ին քննարկել են Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի հարցը։
Թափուր տեղին հավակնում է ընդամենը մեկ թեկնածու։ Նա ֆինանսիստ, ԿԲ Խորհրդի նախկին անդամ Լևոն Սահակյանն է՝ ծնվ. 1984թ.։ Նրա թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը։
Լևոն Սահակյանի թեկնածության հարցը որոշ քննարկումներից հետո արժանացել է մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։



