
Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․
ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը...
ՔՊ վերնախավը, զգալով Էջմիածնում իրենց գահավիժած վարկանիշը, և նույնիսկ մի կարգին թեկնածու չունենալու հանգամանքը (դե դժվար է գտնել Էջմիածնեցի կարգին մարդ, որը քպ-ի հետ համագործակցի, կամ առհասարակ, կարգին մարդը և քպ հակադիր բևեռներ են) մշկել են նոր սխեմա:
Իմ ունեցած հավաստի լուրերի համաձայն որոշել են Խոյ համայնքը իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատ համայնքին և արդեն նոր, խոշորացված համայնքը տանել ընտրության: Հատկանշական է, որ Խոյ համայնքի նախկին ղեկավարը այժմ Արմավիրի մարզպետն է:
Կարծես Վաղարշապատում հարմար թեկնածու չունենալու բացը լրացնելու են համայնքի խոշորացմամբ Խոյ համայնքից թենածուի առաջադրմամբ:
Վստահ եմ էջմիածնեցին թույլ չի տալու այս կամայականությունը, և սա միայն Էջմիածնեցու խնդիրը չէ, սա համատարած խնդիր կդառնա եթե ժամանակին չկանխվի,մի գեղեցիկ օր կորոշեն, որ իրենց սրտի թեկնածուն օրինակ Մարտունուց, կամ Իջևանից է և սույն տրամաբանությամբ պիտի խոշորացվեն այդ այդ համայնքների հետ:
Խոշորացնում էիք` 2021 թվին խոշարացնեիք, եթե իհարկե համայնքների այդ քայլը ի շահ Էջմիածնի է, ոչ թե ի շահ քպ-ական համայնքապետ ունենալու...
Հիշեցնեմ, որ մարդն է ծառայում համայնքին և ոչ թե համայնքներն են ծառայեցվում անձնական կամ խմբային շահերին...