Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Ավետ Պողոսյանին։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` այսօրվա նիստի ժամանակ:
Ավետ Պողոսյանը նշել է, որ լրահոսի զգալի հատվածը կարգավորման մասից դուրս է, և օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ավելի հաճախակի, փոքր քանակով՝ ելնելով պրակտիկայից:
Պողոսյանը հավաստիացրել է, որ սկզբունքային է խոսքի ազատության հարցում և որպես հանձնաժողովի անկախ անդամ լինելու է օբյեկտիվ, պահպանելու է քաղաքական չեզոքությունը:
ՀՌՀ անդամի պաշտոնում Ավետ Պողոսյանի թեկնածությունը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ: