ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքել...

ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ընդ որում, ըստ նրա, երեկ չի սկսել. սկսել է «18 թվի իշխանազավթման հենց առաջին օրերից»:

Եթե ժամանակ ունեք՝ կարդացեք Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկի՝ Միտրոպոլիտ Իլարիոնի «Հիսուս Քրիստոս. կյանքն ու ուսմունքը» շարքի 2-րդ գրքի («Լեռան քարոզը») եզրափակիչ հատվածը։ Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի հակառակորդին ավելի լավ ճանաչելու ու գլոբալ միտումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից»,- Facebook-ում գրել է Մելիքյանը: