ՔՊ-ին անդամագրվելու առաջարկ չեմ ստացել, եթե ս...

Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ասաց, որ որևէ ճնշում չի զգում նոր իշխանությունն երի կողմից։

Հարցին, թե իշխանության փոփոխությունից ուրախ է, թե ոչ քաղաքապետը չպատասխանեց՝ պնդելով, որ իր համար լավ է, երբ ժողովրդի համար է լավ։

Համբարձումյանը, ըստ իր խոսքերի, չի ստացել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն  անդամագրվելու առաջարկ, բայց եթե ստանա, մերժելու է։