Երեկ չէ առաջին օրը, հունիսի 9-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Արաբկիր համայնքի «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում։
Նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ մի քանի ՔՊ-ական երիտասարդներ տարածքում քարոզչական բուկլետներ են բաժանելուց եղել։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել պատկառելի տարիքի մի մարդ և հորդորել է, որ այդ տարածքում բուկլետ չբաժանեն և հեռանան այդտեղից, քանի որ այդտեղ նրանց նման հողատու ուժերին ոչ ոք ձայն չի տալու։
Տղամարդու ասածին ի պատասխան՝ ՔՊ-ականները վիրավորել են նրան, որից հետո միջամտել են տեղացի երիտասարդներ, և տարից տղամարդուն վիրավորելու պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի ու ՔՊ-ականները ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով նրանցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց։



