ՔՊ-ականները ճոխ քեֆ են արել․ սթեյքի մսի կիլոգ...

Արցախի մեր հայրենակիցների սովի մատնվելու ֆոնին ՔՊ-ականները շարունակում են ճոխ քեֆերից աչքները չբացել։ Օրերս ծաղկաձորյան ռեստորաններից մեկի (աշխատակիցը չցանկացավ, որ անունը նշվի) աշխատակիցը հետաքրքիր մանրամասներ է պատմել մեր թղթակցին։

ՔՊ-ական խնջույքը տեղի է ունեցել շաբաթ օրը, որին մեկ շաբաթ առաջ են պատարստվել։ Նախապես պատվիրել են ամենաթանկ մթերքները, որոնցից սթեյքի համար նախատեսված Prime տեսակի մարմարյա միսն արժեցել է մեկ կիլոգրամը ավելի քան 400 դոլար։ Պատվիրվել են լավագույն խմիչքները։ ՔՊ-ականների տրամադրությունը բարձր են պահել հայկական ռաբիսի ամենահայտնի աստղերը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են տասնյակ պատգամավորներ, մարզպետներ և նախարարներ։ Միջոցառման ընթացքում չնայած Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել, բայց 10 րոպեն մեկ հոտնկայս խմել են նրա կենացը ու դիֆերամբներ ձոնել նրան։ Ներկաները վստահ են եղել, որ շեֆը հետո կիմանա իրենց կենացների մասին ու լավ աչքով կնայի։