ՔՊ-ականները չեն արձագանքել ադրբեջանցի պատվիրա...

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎձմեռային նստաշրջանին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին մասնակցելու համար փետրվարի 22-25-ը Վիեննա  են  գործուղվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարարտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽանդանյանըՔՊ-ականներ Մարիա ԿարապետյանըԱրթուր ՀովհաննիսյանըԼիլիթ Մինասյանըընդդիմությունից՝ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նախօրեին՝ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին «Վերադարձ Ղարաբաղ» ադրբեջանական ՀԿ նախագահհակահայ Թուրալ Գյանջալիեւը 2 անգամ հակահայկական կեղտոտ ելույթ է ունեցելորին իշխանականները չեն արձագանքել՝ ապացուցելովոր հարկատուներիս հաշվին իրենք միայն վոյաժների են մեկնում։ Միայն Լիլիթ Գալստյանն է հակադարձել նրան։

«Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելովթե Արցախի բլոկադա չկաերեկ Մարդու իրավունքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքըորը կապում է Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակվել է իրենց «էկոակտիվիստ» հայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էությաննրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներն ենիսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականությունը։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդը հայտնվել է պատանդի կարգավիճակումեւ շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է»,- ասել է Լիլիթ Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում