ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապա...

«Հրապարակը» գրում է ․  Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, և եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում հինգը կին կլինի:

Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների` ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը` Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին և անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը: Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա պահելու, նա այժմ հղի է: Իսկ կանանց քվոտայով այդ հինգ տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի «կասսիրն» է, եղել է նրա թերթի հաշվապահը, իսկ այժմ՝ ամենավստահելիներից է և տեղեկացված է իշխանական բոլոր ստվերային գործարքներից: Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են՝ Փաշինյանը առանձահատուկ վերաբերմունք ունի, կընտրվեն Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած երկու տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիքնազ Տիգրանյանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջեւ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Եվ չնայած նա ամեն ինչ անում էր, որ մբա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ: Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ձախողել է սփյուռքի կառույցների, մասնավորապես լոբբիստական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակների հետ աշխատանքը, չի կարողացել Թրամփի թիմի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ Բայդենի վարչակազմի հետ էր բացառապես շփվում եւ նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա։ 

Հնարավոր է՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրան փոխարինի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 28․ 05․ 25 թ համարում։