«Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 62-րդ համար Լյուդվիգ Գյուլնազարյանի հայտարարագրերը, գույքային վիճակն ու քաղաքական գործունեությունը
Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։
Գույքային և ֆինանսական պատկերը՝ ըստ տարիների «Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է նաև Գյուլնազարյանի հայտարարագրերը՝ 2021-2025 թվականների կտրվածքով։
2025 թվական Գյուլնազարյանը կրկին ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։Հայտարագրել է 3 միավոր անշարժ գույք։ Նրա գույքը ներառում է՝
Փարաքարում բնակելի տուն՝ ժառանգությամբ ստացված (2003 թ.),
• Հողամաս՝ գնված 2013 թվականին,
• Հողամաս՝ նվիրատվությամբ ստացված 2023 թվականին։
Թանկարժեք գույքը՝ ոսկեղեն՝ 5 միլիոն դրամ, ինչպես նաև 90 օր և ավել տիրապետմամբ 4 միլիոն դրամ արժողությամբ ոսկի։
Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրա
Եկամուտները կազմել են ընդհանուր 5 միլիոն 421 հազար 73 դրամ, որից՝
• 2 միլիոն 261 հազար 585 դրամ՝ համայնքապետարանից,
• 2 միլիոն 509 հազար 489 դրամ՝ «Հայաստանի էլեկ
տրական ցանցերից»,649 հազար 999 դրամ՝ վարձակալությունից։
Գյուլնազարյանը Քաղաքացիական կուսակցության անդամ է։ 2024 թվական 2024 թվականի դրությամբ անշարժ գույքը պահպանվել է։
«Ժողովուրդ օրաթերթ»-ը պարզեց, որ նա հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը նույն տարում օտարել է նվիրատվությամբ։ Կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 500 հազար դրամ։ Տարեկան եկամուտը՝ 6 միլիոն 288 հազար 12 դրամ։ Պահպանվել են նաև 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկեղենը և 4 միլիոն դրամի ոսկի՝ փաստացի տնօրինման տակ։ 2022 թվական Զբաղեցրել է համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Կանխիկ դրամի մնացորդը կազմել է 2 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 3 միլիոն 100 հազար 461 դրամ՝ համայնքապետարանից
2023 թվական Գույքային փոփոխություններ չեն արձանագրվել։ Կանխիկ դրամը նվազել է՝ դառնալով 1 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 4 միլիոն 391 հազար 885 դրամ։ 2021 թվական Գյուլնազարյանը եղել է Փարաքարի ավագանու անդամ։ Նրա անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը պահպանվել են։ Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 2 միլիոն 580 հազար դրամ (ԱԱԾ-ից)։
Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գույքային պատկերը տարիների ընթացքում հիմնականում պահպանվել է, իսկ եկամուտները՝ աստիճանաբար աճել։ Միաժամանակ նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է ինչպես ընտրական հաջողություններով, այնպես էլ աղմկահարույց իրադարձություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքի վրա։



