Քոլեջներում ատեստավորման արդյունքում մոտ 200%...

Կառավարության ծրագրով կարևորագույն թիրախ է, որպեսզի կրթության տարբեր մակարդակներում գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման նոր համակարգը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարվա փետրվարին արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների, մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, դրա հիման վրա չորս ուղղություններով վերապատվաստվել են քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող, մի քանի օր առաջ վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները կարգի համաձայն կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին։

Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստվորման գործընթացը։ Սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ խրախուսված ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին»,- նշեց նախարարը։

Մասնավորապես, նրա խոսքով, 60-ից 69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրյուքաչափը սահմանվում է 200 հազար դրամ, 70 և ավելի բարձր արդյունքների պարագայում 30 տոկոս կիրառվելու է հավելավճար, 80-ից 89-ի դեպքում՝ 40 տոկոս հավելավճար,90-ից 100 տոկոսի պարագայում 50 տոկոս հավելավճար։

Փաշինյանը հարցրեց. «Ես ճիշտ հասկացա, որ ատեստավորված մանկավարժների, դասախոսների համար բազային դրույքաչափը փոխվում է ատեստավորված կազմի համար: Դե ֆակտո կստացվի, որ մենք փաստացի միայն դրույքաչափը կրկնապատկում ենք։

Հիմա քոլեջի մանկավարժը կամ դասախոսը, ատեստավորումը անցնելու փաստով դրույքաչափը կրկնապատկվում է: Բայց եթե նաև ցուցաբերեն 70 և ավել տոկոս բարձր, մի հատ էլ համապատասխան սանդղակով կստանան դրույքաչափից այդքան ավել աշխատավարձ։

Երկրորդ, որոշակի հետազոտական աշխատանքի արդյունքում տարակարգ ստանալու դեպքում, մոտավորապես նույն չափերի հավելավճար էլ կգործի տարակարգի դեպքում։ Այսինքն, եթե ես ճիշտ հաշվեցի, այս բոլոր գործողությունների արդյունքում մոտ 200%-ի աշխատավարձի բարձրացում կարող է լինել»,-ասաց վարչապետը: