Քոլատակի դպրոցի առաջին հիմնախնդիրը շենքի վթար...

ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական պարապմունքները զինադադարից հետո անխափան կազմակերպվել են. նոյեմբերի 30-ին բոլոր աշակերտները և ուսուցիչները վերադարձել են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Վահրամ Աղասյանը:

«2020 - 21ուսումնական տարում  52 աշակերտ էր հաճախում դպրոց, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 69 աշակերտ: Նրանց քանակի ավելացումը պայմանավորված է համայնքի նոր թաղամասի շահագործմամբ: Դպրոցում այս տարի Թբլղու, Քոլատակ համայնքների և նոր թաղամասի 4-5 տարեկան  12 երեխաների ընդգրկմամբ սեպտեմբերի 13-ից նախադպրոցական խումբ է գործում, ունենք համապատասխան մասնագետներ:

Դպրոցում ունենք առարկայական, ասմունքի, թատերական, երգի խմբակներ, և աշակերտներն էլ ակտիվ մասնակցում են այդ խմբակներին: Դպրոցի առաջնահերթ հիմնախնդիրը վթարային շենքային պայմաններն են, ոչ թե վերանորոգման, այլ կապիտալ հիմնանորագման կարիք ունի դպրոցի շենքը, որովհետև նման պայմանները վտանգավոր են մեր աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի համար: Երկարօրյա ուսուցումը այս տարի չեն նախատեսել մեր դպրոցում հենց այդ պատճառով: Շենքը  ջեռուցվում է  վառելափայտով», - նշել է Վ. Աղասյանը և հավելեց, որ 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում, ցավոք, հերոսաբար  զոհվեց դպրոցի շրջանավարտ Շուրա Մարկոսյանը։