Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դե ինչ..., ամերիկացիներն ու եվրոպացիները, Փաշինյանի կառավարության հետ համաձայնությամբ, «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրագործման շրջանակներում սկսեցին պաշտոնապես լոբբինգ իրականացնել անդրկովկասյան թաթարների (ադրբեջանցիների) օտար ցեղերի կողմից Հայաստանի տարածքում բնակեցման համար։
Ահա եվրոպացի պաշտոնյա Տոյվո Կլաարի վերջին հայտարարությունը. «Առաջին խնդիրը ղարաբաղցի հայերի վերադարձն իրենց նախնիների հայրենիքն է
երկրորդը՝ Հայաստանում անցյալում ապրող ադրբեջանցիների վերադարձի խնդիրն է»։
Իհարկե, հաստատված պրակտիկայի համաձայն, սա կներկայացվի Արցախ հայերի վերադարձի համատեքստում, սակայն... սակայն, նույն եվրոպացիները հասկանում են, որ հայերի վերադարձն այսօր Արցախ անհնար է, քանի որ համաձայն պաշտոնական դոկտրինայի Ադրբեջանը հայերին դիտարկում է որպես ծայրահեղ թշնամական տարր և բնականաբար, այս պայմաններում հայերից ոչ ոք չի վերադառնա, քանի որ բոլորը հասկանում են դրա հետևանքները։
Բայց եվրոպացիների հորինվածքը հայերին իբր իրենց հայրենիք վերադարձնելու ջանքերի մասին նպատակ ունի օրինականացնել հարյուր հազարավոր թուրք մարդասպանների կողմից Հայաստանի սողացող օկուպացիան:
Սրանք Հայաստանից պետք է ստանան առնվազն փաստաթղթային համաձայնություն՝ Հայաստանի տարածքը տարատեսսկ թուրքական ցեղերով բնակեցնելու համար, և այն, որ հայերի ենթադրյալ վերադարձն Արցախ նույնպես գրված կլինի, պարզապես թղթի վրա «մխիթարական մրցանակ» է մեզ համար ։
Ամփոփելով, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ներկայիս պայմաններում հայերը չեն վերադառնա Արցախ, եթե անգամ տասը փաստաթուղթ ստորագրեք, բայց քոչվոր թյուրքական ավազակները հաճույքով կտեղափոխվեն մեր տուն նույն արևմտյան փողերով։
Հենց մեր և ձեր տուն։
Հիմա հարցը. Որևէ մեկը դեռ կասկած ունի՞, որ Հայաստանի իշխանությունը թուրք-ադրբեջանական օկուպանտների հետ եւ հավաքական Արեւմուտքի անմիջական աջակցությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տոտալ կազմաքանդման ծրագիր։
... Իսկ մենք շարունակում ենք հեծանիվ քշել, սուրճ խմել երեւանյան շոգ երեկոներին եւ գլուխներս թաքցնել ավազի մեջ՝ ինքներս մեզ ասելով, որ «ամեն ինչ լավ է լինելու»։
Չի լինելու...»