Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և...
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Նախանձերի համար բնականաբար պիտի փող-մողի, հարստության թեմա ֆռցնեն:
Իրականությունն այն է, որ Արցախի երեք նախագահ Բաքվում է Ալիևը գերի վերցրել, մեկին՝ Հայաստանում»:
Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է:
Առաջին բանտարկությունը՝ Արցախը հանձնելունն էր: Ցավոք, մեր հայրենակիցների մեջ, հուրախություն Իլհամ Ալիևի, կան մարդիկ, որոնք ավելի ատում են Քոչարյանին, քան սիրում Արցախը, Հայաստանը և Հայաստանի քաղաքացիներին:
Հայաստանը անկախ ու ինքնիշխան պահելու համար ժողովուրդն իշխանությունը պետք է վերադարձնի իրեն:
Իսկ ով արդարացնում է ընտրակեղծարարների բռնաճնշումները, անիմաստ ռասիստներ են»: