Քոչարյանի պաշտպանական խումբը դռնփակ դատավարու...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը: Դատախազությունը միջնորդել է դռնփակ նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը նշեց, որ պաշտպանական խումբը դռնփակ դատավարություն անցկացնելու հիմքեր չի տեսնում.«Նախաքննության փուլն ավարտվել է, նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, հրապարակվող նյութերում պետական գաղտնիքի խնդիր չկա»: