ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի անունից համացանցում տարածվում է հայտարարություն, ըստ որի` Քոչարյանն առաջարկում է բոլոր ընդդիմադիրներին միավորվել՝ Փաշինյանին հեռացնելու համար։ Ըստ տարածվող տեքստի՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել, հարկ եղած դեպքում, հրաժարվել վարչապետի թեկնածու լինելուց։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ «Սա ինչ-որ բլանկի վրա հավաքած բառեր են, որը չունի ո՛չ ստորագրություն, ո՛չ ամսաթիվ։ Սա ակնհայտ կեղծ է։ Նախագահի անունից հայտարարությունները տարածվում են գրասենյակի միջոցով։ Ֆեյսբուքյան որևէ օգտատիրոջ կողմից տարածված ինչ-որ բան չեմ ընթերցել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



