Քոչարյան Անդրանիկը վարչապետի դեմ է դուրս եկել...

Այն, ինչ եղել է ՔՊ–ի փակ նիստում, թող մնա փակ նիստում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում ինքը քիչ առաջ հայտարարեց, որ ՔՊ փակ նիստում իրենց ասել են՝ «վարչապե՞տ ես բերում մեզ վրա»։

«Դա պետք էր ասել, որպեսզի մարդիկ չգնան ասեն՝ Հայկը դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, փորձեն ինտրիգներ սարքել և այլն։ Դրա համար եմ դա ասել»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գա մի փուլ, որ ՔՊ–ն պարտադրի իրեն մանդատը վայր դնել, Հայկ Սարգսյանը կարճ ասաց. «Չեմ դիտարկում նման սցենար»։