«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ներկայացուցչի կողմից կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղարկված նամակի վերաբերյալ․
«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։
ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես ինչպես քաղաքացու քաղաքական համոզմունքների, այնպես էլ կուսակցության միջոցով նրա այլ համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ, ինչն անընդունելի է մեզ համար»- ասված է հայտարարության մեջ:
Politik.am-ի հետ զրուցում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ իրնց հայտարարությունը պետական կառավարման մարմնի հետ իրենց մտահոգող հարցերի շուրջ երկխոսության փորձ է.
«Մեր հայտարարաությամբ մեկնաբանում ենք, որ նման գործելակերպը ինչպես կարող է ընկալվել: Մենք կիսվել ենք այն հնարավոր ընալումներով, որին կարող է հանգեցնել այդ գործելակերպի տևական շարունակությունը: Չգիտեմ` դրան ինչպես կվերաբերվեն կամ կարձագանքնեն, ամեն դեպքում հայտնել ենք մեր մտահոգությունները»:
Ինչ վերաբերում է Միսկարյանի գրառումներին Նահապետյանն ասաց, որ նա բացի կուսակցության անդամ լինելուց նաև քաղքացի է, որը իրավունք ունի մամուլից տեղեկություններ ստանալ, և եթե դրանք մամուլում հերքված չեն, իարբունք ունի դրանք ընկալել որպես ճշմարտություն և համապատասխան կարծիք արտահայտել:
Նահապետյանը վստահեցրեց` Միսկարյանի ֆեյսբուքյան միկրոբլոգում հրապարակված քաղաքական երգիծանքի ժանրի գրառումները բնավ փոխկախակցված չեն կուսակցության հետ. «Նրա կուսակցական պականելիությունը նշելը կարող է ընկալվել և մեկնաբանվել որպես նրա խոսքի ազատության վրա կուսակցության կողմից անհարկի միջամտություն ձեռնարկելու փորձ, ինչին մենք չենք գնա»:
Աննա Հովհաննիսյան



