Վերջին օրերին հասարակական-քաղաքական դաշտում շատ է քննարկվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված մեդիաարշավը: Հրապարակում ենք խնդրի կապակցությամբ մեր ընթերցողներից Արման Սարգսյանի հոդվածը: Հոդվածը ստորև.
2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվեց մինչ այդ անհայտ «Պսևդո» քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության կանոնադրությամբ նախատեսվել էին հավակնոտ նպատակներ, մասնավորապես կուսակցության կանոնադրությամբ նշվել է՝ Կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայացվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Նորաստեղծ կուսակցությունը հնարավոր բոլոր միջոցներին դիմում է ճանաչում ձեռք բերելու և վարկանիշ հավաքելու համար, ուստի առանց բավարար ռեսուրս ունենալու անմիջապես որոշեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչի շնորհիվ օգտվեց անվճար հեռուստաեթերից, մասնակցեց հեռուստաբանավեճին, ինչով հանրության մի մասի համար դարձավ ճանաչելի: Այսինքն ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում: Սակայն ընտրություններից արդեն կարճ ժամանակ անց կուսակցությունը մոռացության մատնվեց, և ոչ ոք դրա մասին չէր հիշում, ինչը կուսակցության ստեղծողներին ստիպեց դիմել այնպիսի քայլի, որ հանրությունը մի քանի ամիս ևս հիշի իրենց կուսակցության գոյության մասին: Քանի որ, Կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանն արդեն բախտ ունեցել էր ՀՀ առաջատար քաղաքական ուժերի ղեկավարների հետ միևնույն հարթակում մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին կազմակերպված հեռուստաբանավեճին, ուստի ավելի ցածր նշաձողի չմոտենալու համար, որպես թիրախ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի Հանրապետության ամենից հեղինակավոր քաղաքական գործիչներնից մեկը, և իբր «Սենսացիա» դիմումներ ներկայացվեցին տարբեր պետական մարմինների, այդ թվում ՀՀ ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանին՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավոր լինելու իրավաչափությունը ստուգելու համար: Այդպիսով, ՔՈ կուսակցությունը ոչինչ չանելով կրկին հիշեցրեց իր գոյության մասին, և ինձ հետաքրքեց թե ովքեր են ՔՈ կուսակցության հիմնադիրներն ու ղեկավարները: Ուսումնասիրելով ՔՈ համացանցում հրապարակված նյութերը պարզվեց, որ ՔՈ կուսակցության հիմնադիր ղեկավարներն են՝ Սուրեն Սահակյանը, Հայկ Սահակյանը և Միքայել Նահապետյանը: Այնուհետև սկսեցի հետաքրքրվել ՔՈ հիմնադիրների կենսագրությամբ, հասկանալու համար վերջիններիս անցած քաղաքական և աշխատանքային ուղին, ինչի արդյունքում պարզեցի՝
1) Սուրեն և Հայկ Սահակյանները հարազատ եղբայրներ՝ նախկին պաշտոնյայի որդիներ են: Հատկանշական է, որ հիշատակված եղբայրների հայրը հնարածին հիվանդության՝ Էպիլեպսիկ ախտորոշման հիմքով վերջիններիս ազատել է ՀՀ բանակում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց: Հայտնի փաստ է, որ Էպիլեպսիա հիվանդությունն ուղեկցվում է շարժողական, զգայական, վեգետատիվ և հոգեկան գործառույթների խանգարումներով: Էպիլեպսիկները տարբեր հաճախականությամբ ընկնում են էպիլեպտիկ նոպաների մեջ և ուշագնաց վիճակում ցնցումների ընթացքում կարող են ստանալ բազմաթիվ վնասվածքներ, մինչև անգամ ոսկորների կոտրվածքներ, այդ պատճառով որպես կանոն Էպիլեպսիկ հիվանդների մարմնի և դեմքի վրա առկա են բազմաթիվ սպիեր: Ցանկացած ոք գիտի, որ էպիլեպսիկ հիվանդները մեքենա չեն վարում, քանի որ ցանկացած պահի էպիլեպտիկ նոպայի դեպքում կենթարկվեն վթարի: Սույն դեպքում ակնհայտ է, որ հիշատակված եղբայրները էպիլեպսիկ հիվանդներ չեն, քանի որ, նախ վերջիններիս ոչ ոք չի տեսել էպիլեպտիկ նոպայի ժամանակ, նրանց մարմնի վրա բացակայում են սպիեր, վնասվածքներ, ինչպես նաև վերջիններս ունեն անձնական մեքենաներ, և յուրաքանչյուր օր վարում են իրենց անձնական մեքենաները՝ առանց վթարի ենթարկվելու:
2) Ինչ վերաբերվում է Միքայել Նահապետյանին, ապա վերջինս ևս զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել է, սակայն վատ տեսողության պատճառով: Հատկանշական է, որ Միքայել Նահապետյանն ակնոց չի կրում, և համացանցում առկա բազմաթիվ նկարներից և տեսանյութերից ոչ մեկում Միքայել Նահապետյանը ակնոցով չէ:
Վերը նկարագրված պայմաններում հասկացա, թե որքան հեշտ է մեր փոքր երկրում թաքցնել մեծ թերությունները, և իրենից ոչինչ չներկայացնող խաբեբա, էժանագին դասալիքները ինչպիսի հեշտությամբ կարող են ներխուժել մեր քաղաքական կյանք և կայացած քաղաքական գործիչների վրա ցեխ շպրտելով հավակնել մասնակցելու պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև ապահովել իրենց ներկայացվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։
Politik.am Հոդվածում տեղ գտած մտքերը պարտադիր չէ, որ համընկնեն մեր խմբագրության տեսակետի հետ: Պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը:



