Քննիչները Հարավային Կորեայի իշխանազրկված նախա...

Համատեղ քննչական խումբը երկուշաբթի հայտնել է, որ Հարավային Կորեայի իշխանազրկված նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու օրդեր է խնդրել՝ կապված նրա կողմից կարճաժամկետ ռազմական դրություն մտցնելու հետ, գրել է Yonhap-ը։

Այսպիսով, նա դարձել է Հարավային Կորեայի առաջին գործող նախագահը, որին ձերբակալություն է սպառնում։

Քննիչների խումբը հայտնել էոր նրանք ձերբակալման օրդեր են խնդրել խռովության եւ իշխանության չարաշահման մեղադրանքով այն բանից հետոերբ Յունը անտեսել է երեք ծանուցումներըորոնք պահանջում էին ներկայանալ հարցաքննության:

Հարցապնդումը ներկայացվել է Սեուլի Արեւմտյան շրջանային դատարան կիրակի կեսգիշերին, նշվել է բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների հետաքննության գրասենյակի (CIO), ոստիկանությունից եւ պաշտպանության նախարարության քննչական վարչությունից կազմված հանձնաժողովի հայտարարությունում:

Քննիչները հավաստիացրել ենոր Յունը ղեկավարել է ապստամբությունը եւ չարաշահել իշխանությունըերբ դեկտեմբերի 3-ին հայտարարել է ռազմական դրություն եւ հրամայել զորքերին մտնել Ազգային ժողով՝ խանգարելու համար օրենսդիրներին քվեարկել հրամանագրի օգտին:

Յունը հերքել է մեղադրանքները՝ ասելովոր ռազմական դրության հայտարարումը «կառավարման ակտ է»՝ նախազգուշացնելու ընդդիմադիր կուսակցությանը օրենսդիր իշխանության չարաշահումից։

Ի պատասխան՝ Յունի օրինական ներկայացուցիչ Յուն Գապունն ասել էոր օրվա ընթացքում իրենք փաստաթուղթ կներկայացնեն դատարանորտեղ իրենց տեսակետները կհայտնեն կալանքի որոշման եւ փաստաբաններ նշանակելու մասին:

Յունը խոստացել է «պաշտոնական քայլեր» ձեռնարկել ի պատասխան քննչական խմբի գործողությունների։