
Հայաստանի քննչական կոմիտեում կադրային նշանակումներ են կատարվել: Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական, Վիգեն Մեսրոպյանը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն;
Քննչական կոմիտեն ներկայացրել է Գևորգ Խաչատրյանի և Վիգեն Մեսրոպյանի կենսագրությունները.
Գևորգ Սերյոժայի Խաչատրյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին Կիրովական քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025 թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
2021-2023 թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,
2013 թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս,
2009-2010 թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղում վարկային գործակալ,
2010-2021 թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ:
Կրթություն
2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վիգեն Մանուկի Մեսրոպյանը ծնվել է 1974 թ. մարտի 2-ին Վեդի քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025 թթ.՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,
2022-2024 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
2020-2022 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ,
2018-2020 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2014-2018 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ,
2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ,
2013 թ օգոստոս-նոյեմբեր` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,
2010-2013 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ,
2003-2010 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ,
1999-2003 թթ.` ՀՀ ՆԳ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ,
Կրթություն
1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
Պարգևներ
ՀՀ նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: