
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՔԿ նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Լևոն Եղոյանին և վերջինիս ենթակայությամբ գործող Երկրորդ վարչության պետ Հովհաննես Մարտիրոսյանին:
Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը շնորհավորելով նորանշանակ պետերին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները և հույս հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:
Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության համար և հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ կենսագործելու հարցում: