Նորընտիր Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստում քննարկվում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրված են Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները, իսկ ընդդիմությունից առաջադրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։



