Քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների նե...

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով  հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի, ինչպես նաև ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման կարևորությունը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ: