Քննարկվել են հետախուզվողների հանձնման և իրավա...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը հանդիպման ընթացքում կարևորել է երկու երկրների ոլորտային կառույցների միջև համագործակցության զարգացումը:

Իրանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի  գլխավոր դատախազին հանդիպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու պատրաստակամության համար:

Իրանի արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի գլխավոր դատախազի ջանքերը՝ ուղղված ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին: Այյս համատեքստում անդրադարձել է հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը վերաբերող մի շարք հարցերի: