Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զա...

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման  ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում այդ մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես նշվել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվել են  հեծանիվներ: 

Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրատասկամությունը՝ աջակցություն ցուցաբերելու մեր երկրում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը: