Քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ:

Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, արհեստագործական հմտություններն ու սովորույթները։

Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ կարևորելով դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Համապատասխանեցված և լրացված տեղեկատվության հիման վրա ներկայացված արժեքները կգրանցվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների կենսունակ և անհապաղ պաշտպանության ցանկերում։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով համայնքների, ստեղծագործական խմբերի և անհատ կրողների մասնակցության կարևորությունը։ Այդ գործընթացին առնչվող առաջարկները կարող են ներկայացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ համապատասխան ձևաթղթերը ներբեռնելով հետևյալ հղմամբ։