
Այսօր Ազգային ժողովում ընդունել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, ընդգծել միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին՝ կարևորելով անվտանգային խնդիրները և խաղաղությանն ու կայունությանը միտված նախաձեռնությունները»,-գրել է նա: