Նոյեմբերի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Նատալի Թոթի հետ։
Ինչպես տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերություններին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ, կարևորվել է փոխգործակցության խորացմանն ուղղված հետևողական քայլերի կատարումը։



