Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակ...

Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան ընդունել է Հնդկաստանում Հայաստանի  դեսպան Վահագն Աֆյանին: 

Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել են երկու բարեկամական երկրների դարավոր ժողովուրդների միջև ներկայիս փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ուղղված քայլերը: