Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ-ի համա...

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և եվրոպական բանակների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ: