
Ալթայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Միշուստինը և Փաշինյանը նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։